Հիշատակի օրերը Հայաստանում 2011 թվականին ոչ աշխատանքային կլինեն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր դեկտեմբերի 16-ի նիստում որոշում է կայացրել այն մասին, որ ազգային տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը 2011 թվականին կլինեն ոչ աշխատանքային:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ասել է, որ 2011 թվականի ապրիլի 25-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 15-ի և սեպտեմբերի 12-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել են 2011 թվականի ապրիլի 30-ը, օգոստոսի 6-ը, օգոստոսի 20-ը և սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---