Մկրտիչ Մինասյան. Խաչքարերի նման պատմական արժեքների պահպանման համար պետք չէ հույսը դնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա

Մկրտիչ Մինասյան. Խաչքարերի նման պատմական արժեքների պահպանման համար պետք չէ հույսը դնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա

PanARMENIAN.Net - Խաչքարերի նման պատմական արժեքների պահպանման համար պետք չէ հույսը դնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Ճարպարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքերով, Ջուղայի խաչքարերը սկսել են ոչնչացվել 1960-ական թթ., և խաչքարերի ոչնչացումը կանխարգելելու համար ոչինչ չի արվել:

Իր հերթին, հայկական հուշարձանների ուսումնասիրման ՀԿ-ի ղեկավար Սամվել Կարապետյանն ասել է, որ բարբարոսությունը կանխելու համար Հայաստանը պետք է դատի տա նրանց, ովքեր ոչնչացնում են խաչքարերը: «Քանի դեռ նրանք չեն զգացել իրենց վրա նյութական պատասխանավություն, հարցը չի լուծվի»,- ասել է նա:

2010 թ. նոյեմբերի 15-19-ը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկվել է «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկերի համալրման հարցը: Ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի Հանրապետությունը` իր Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները: Խաչքարագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությունը ողջունել է աշխարահասփյուռ հայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---