«Ամերիա» խումբը 18 մլն դրամ է հավաքել հիվանդ երեխաների բուժման համար

«Ամերիա» խումբը 18 մլն դրամ է հավաքել հիվանդ երեխաների բուժման համար

PanARMENIAN.Net - «Ամերիա» խումբը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 21-ին կազմակերպել էր բարեգործական միջոցառում` երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք և աճուրդ: Ինչպես հաղորդում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, միջոցառումը նպատակ ուներ աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններով հիվանդ երեխաներին և նախատեսված էր միջոցառման ողջ հասույթը փոխանցել 13 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում և դրամական օգնության կարիք են զգում: Միջոցառման ընթացքում աճուրդից, նկարների վաճառքից և առանձին գումարների նվիրաբերությունից հավաքագրված գումարը կազմեց 15,871,700 ՀՀ դրամ:

Ամերիաբանկը 2011թ. հունվար ամսին կներկայացնի հաշվետվություն նվիրատվություն կատարած անձանց` յուրաքանչյուր երեխային հատկացրած միջոցների, գումարների օգտագործման ուղղությունների և երեխաների բուժման ընթացքի վերաբերյալ: Այսօր նվիրաբերության համար շարունակվում են հեռախոսազանգերը և այցելությունները Ամերիաբանկ:

Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 15700 38410778000 հաշվեհամարին: Զանգահարելով Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով` կարելի է ծանոթանալ 13 երեխայի տվյալներին` հիվանդությունների պատմությանը և բուժման համար անհրաժեշտ գումարների չափին, որոնց օնության համար կազմակերպվել է հիշյալ միջոցառումը:

«Ամերիա» խումբը արդեն այս տարի ավելի քան 3,6 մլն ՀՀ դրամ էր փոխանցել չորս երեխայի բուժման համար և որոշում է կայացրել «Ամերիա» խումբը գործընկերների և հաճախորդների ամանորյա ավանդական նվերների համար նախատեսված գումարը ևս օգտագործել այդ նպատակով:

Այսօր Հայաստանում մեր օգնության կարիքն է զգում հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններով հիվանդ ավելի քան 100 երեխա։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---