Սննդի մասնագետները հուշում են, թե ինչպես «չփչացնել» Ամանորի տոները

PanARMENIAN.Net - «Սննդային թունավորումներից կամ խմիչքի չարաշահման հետևանքներից խուսափելու և սեփական տոնը չփչացնելու համար հարկավոր է չափավոր ուտել և քիչ ալկոհոլ օգտագործել»,- դեկտեմբերի 27-ին մամլո ասուլիսում նման խորհուրդ է տվել Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը:

Ըստ նրա, հայկական սեղանի համար արդեն ավանդական դարձած «խոզի բուդը» պետք է վեց ժամից ավելի սեղանի վրա չմնա: «Այն հարկավոր է պահել սառնարանում երեք օրից ոչ ավելի: Աղցանների պահպանման ժամկետը ևս չպետք է գերազանցի 24 ժամը: Կրեմով թխվածքները կարելի է պահել 24-72 ժամ, իսկ գաթան ավելի երկար է պահպանվում»,-ասել է փորձագետը:

Նա ընդգծել է, որ կտրականապես արգելվում է սունկ ուտելիս գինի օգտագործել, կամ ձուկը օգտագործել կաթնամթերքի հետ: «Այս տարի գրանցվել է սնկով թունավորման 18 դեպք, որի արդյունքում տուժել է 32 մարդ, իսկ չորսը մահացել են»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---