Գյումրի-Բագրավան վազուրդում բեռնատար ավտոմեքենան բախվել է էլեկտրագնացքին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին ժամը 18-05-ին Գյումրի-Բագրավան վազուրդում բեռնատար «ԿԱՄԱԶ» (պետհամարանիշ 05 ՍՏ 518) ավտոմեքենան բախվել է մարդատար էլեկտրագնացքին: Ուշադրություն չդարձնելով զգուշացման ազդանշանին՝ բեռնատարի վարորդ, 1964 թ.ծ. Ստեփանյան Սեյրանը փորձել է արագ անցնել վազուրդը: Մեքենավար Բաղդասարյան Ա. գրագետ գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ողբերգությունից, և ոչ մի ուղևոր չի վնասվել:

Ինչպես ասվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸժի մամլո հաղորդագրության մեջ, ՃՏՊ-ի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---