2011թ. Հայաստանում Ամանորի տոներին արտակարգ պատահարների քանակը 11-ով նվազել է

PanARMENIAN.Net - Ճգնաժամային կառավարման կենտրոնը 2008թ. դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4-ը գրանցել է 27 արտակարգ պատահար: Այդ ժամանակահատվածում 2009թ. գրանցվել է 28 արտակարգ պատահար, 2010թ.՝ 50, իսկ 2011թ.՝ 39 նման դեպք է գրանցվել, PanARMENIAN.Net ի գործակալությանն են հայտնել Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Այդպիսով, 2011թ. Հայաստանում Ամանորի տոներին արտակարգ պատահարների քանակը 11-ով նվազել է, իսկ մինչ 2011թ. Ամանորին երկրում գրանցվել է արտակարգ պատահարների աճ:

Նշենք, որ ՃՏՊ արդյունքում զոհվել է 2 մարդ, տուժել՝ 20-ը, իսկ 29 հրդեհների հետևանքով զոհվել է մեկը: Երեք մարդ տուժել են թունավորումից: Բացի այդ, հայտնաբերվել է մեկ դիակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---