Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնում հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնում հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ֆրանսիական համայնքը հուզմունքով և վշտով ընդունեցին Մաեստրո Օհան Դուրյանի մահվան լուրը և խոնարհվում են մեծ երաժշտի և դիրիժորի հիշատակի առաջ:

Դեսպանությունը և ֆրանսիական համայնքը հարգանքի տուրք են մատուցում մշակույթի մշակին, խաղաղության և սահմաններ չճանաչող երկխոսության մարդուն:

1882-ից Ֆրանսիայի հպատակ Օհան Դուրյանն իր տաղանդի միջոցով շուրջ 80 տարի ծառայել է երաժշտությանըª լինի դա Երուսաղեմում, ուր ծնվել և կրթություն է ստացել, Ֆրանսիայում, ուր կրթությունը շարունկել է հայտնի երաժիշտների մոտ, Հայաստանում, ուր մեծապես օժանդակել է ներկայացնելով հայ երաժիշտներին և երգահաններին, կամ ղեկավարելով աշխարհահռչակ նվագախմբեր:

Խորը տխրության այս պահին Ֆրանսիայի դեսպանությունը վշտակցում և ցավակցում է նրա ընտանիքին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---