Նորիկ Սարգսյան. 2011-ի առաջին 10 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար12 հունվարի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - 2010-ի առաջին 10 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 5 հոգի և տուժել 111 մարդ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ճանապարհային-պարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքերով, 2010-ի համեմատ ՃՏՊ քանակը նվազել է 6-ով, սական Նորիկ Սարգսյանը նշել է, որ տուժածների թիվն անցյալ տարվա համեմատ ավելացել է: Միաժամանակ, Սարգսյանը նշել է, որ ՃՏՊ ակտիվ շրջանը եղել է 2008-ին: Նա նշել է, որ դրանից հետո ՃՊԾ-ը սկսել է ակտիվ կերպով աշխատել ՃՏՊ դեպքերը նվազեցնելու ուղղությամբ: «Երկու տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրճատվել է 196-ով, այսինքն մեզ հաջողվել է փրկել 200 կյանք»,- ասել է նա և հավելել, որ դա արդեն զգալի առաջընթաց է: ՀՀ Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ պետը նաև հաղորդել է, որ 2010-ի ընթացքում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կաննոների խախտման համար տուգանվել է 22.824 մարդ: Նրա խոսքերով, Հայաստանում 2010-ի ընթացքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կաննոների 728.644 խախտում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |