Հայաստանում ստեղծվում է հասարակական կարծիքի sociology.am շտեմարանը

Հայաստանում ստեղծվում է հասարակական կարծիքի sociology.am շտեմարանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհուրդը հունվարի 12-ին ներկայացրեց նոր կայքը, որը կոչված է պարզելու հասարակական կարծիքը կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հանրային խորհրդի սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը: «Մենք ցանկանում ենք զգալ հանրության զարկերակը և ստեղծել հասարակական կարծիքի շտեմարան»,-ասել է նա: Ըստ նրա, կայքում (sociology.am) քվեարկելու համար ցանկացած մարդ կարող է գրանցվել, ընդ որում, նույն օգտվողը իր լոգինով չի կարող երկու անգամ քվեարկել նույն թեմայով:

Ավելին, ինչպես նշել է Սադոյանը, օգտվողներին խրախուսելու նպատակով կկազմակերպվեն խաղարկություններ: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ մրցանակների առաջին խաղարկությունը տեղի կունենա այսօր՝ նախատոնական ծախսերի վերաբերյալ քվեարկությանը մասնակցած մարդկանց շրջանում:

Սադոյանը հավելել է, որ հարցում է անցկացվել նաև սուպերմարկետների վերաբերյալ, որի արդյունքում առաջին տեղում է հայտնվել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, նրան հաջորդում է «Ֆրեշը», իսկ ահա «Սթարը» 7-րդ տեղում է: Հարցում է անցկացվել կաթնամթերքի, մսամթերքի, ալկոհոլային խմիչքների և հանգային ջրի շուկայում: Հարցումների ցանկը նախատեսվում է ընդլայնել շոու-բիզնեսի, քաղաքական գործիչների, գործարարների վերաբերյալ հարցումներով: Այս պահի դրությամբ մեկնարկում է հարցումը ամանորյա հումորային հեռուստածրագրերի մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---