Հայաստանում խստացվելու է հարկադրումը բնօգտագործման ոլորտում

Հայաստանում խստացվելու է հարկադրումը բնօգտագործման ոլորտում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկն (ՀԲ) աջակցելու է Հայաստանի կառավարությանը «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցում, լրագրողներին ասել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: «Լեռնահանքային ոլորտը պարունակում է «հեշտ հասանելի պտուղներ» և տնտեսության դիվերսիֆիկացիայի ու արտահանումից եկամուտներ ձևավորելու համար կարևոր աղբյուր է: Ոլորտը նաև ստեղծում է լրացուցիչ աշխատատեղեր և հարկաբյուջետային եկամուտներ»,- ասել է նա:

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Հայաստանում գործող չափանիշները որոշակի մարտահրավերներ են ստեղծում` կապված շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական հաշվետվողականության, ինչպես նաև հարկային ռեժիմի հետ:

Իր հերթին, ՀԲ երևանյան գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանը պարզաբանել է, որ փոփոխություններն օրենսդրությունում ենթադրում են հարկադրման խստացում: «Ավելանալու են բազային վճարումները բնօգտագործման համար, և տվյալ պահին ՀՀ խորհրդարանում քննարկվում է հարցը, թե որքան են դրանք ավելանալու` 2 կամ 3 անգամ»,- ասել է նա: Գոհար Գյուլումյանը նաև հաղորդել է, որ հաստատվելու է ֆիքսված վճարումների սանդղակ, որը թույլ է տալու ավելացնել հարկադրումը միջազգային գներին զուգահեռ հումքի արդյունահանման համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---