Սևանի մակարդակը 2010 թվականին բարձրացել է 46 սմ-ով՝ կազմելով 1899,71 մ

Սևանի մակարդակը 2010 թվականին բարձրացել է 46 սմ-ով՝ կազմելով 1899,71 մ

PanARMENIAN.Net - 2010թ. սկզբի համեմատ Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է 46 սանտիմետրով և դեկտեմբերի 31-ի տվյալներով կազմել է 1899,71 մ, հունվարի 25-ին լրագրողներին է հայտնել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը: «Եթե հաշվի առնենք, որ լճում ջրի մակարդակը միջինը բարձանում է 15-20 սմ, ապա այդ տեսակետից մենք գերակատարել ենք ՀՀ լճի մակարդակի բարձրացման մասին օրենքի պահանջները»,-ասել է նա: Անդրեասյանը հայտնել է նաև, որ Սևանից 2010թ. բաց է թողնվել 156 մլն խորանարդ մետր ջուր:

Անդրադառնալով ոռոգման ու ջրային պաշարներով համակարգի համալրմանը՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետն ասել է, որ 2010թ. եղան որոշ խնդիրներ, կապված անբարենպաստ կլիմայական պայմանների և գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման հետ: «Հուսով եմ, որ այս տարի ըստ նախնական կանխատեսումների փետրվար-մարտին տեղումներ կլինեն, մեր գետերը, ջրամբարները կհամալրվեն ջրով և պաշարների հետ կապված խնդիրներ չենք ունենա»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---