Հայաստանի նախագահը զրուցել է բանակում զոհված զինվորների ծնողների հետ

Հայաստանի նախագահը զրուցել է բանակում զոհված զինվորների ծնողների հետ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրի մոտ հանդիպել է ՀՀ ԶՈւ շարքերում զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողների ծնողների հետ: Կարճատև զրույցի ժամանակ զոհվածների հարազատներն իրենց դժգոհությունը հայտնեցին հետաքննության ընթացքի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը հայտնել է նրանց, որ արդեն հանդիպել է Հայաստանի նորանշանակ ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ՝ հավելելով, որ վերջինս նույնպես կհանդիպի զոհված զինվորների հարազատներին, կլսի նրանց բողոքները: «Ես ինքս շահագրգռված եմ, որ բացահայտվեն զինծառայողների մահվան բոլոր հանգամանքները: Յուրաքանչյուր նման դեպք մեծ կորուստ է մեզ համար»,-ասել է Հայաստանի նախագահը:

Իր հերթին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է նախագահին, որ քրեական գործերի հետաքննությունը գտնվում է իր անձնական հսկողության տակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---