125 տարի առաջ հունվարի 28-ին ծնվել է պետական, ռազմական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը![]() 28 հունվարի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - 1886 թվականի հունվարի 28-ին Դոնի Նախիջևանում ծնվել է խորհրդային պետական, ռազմական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանը: 1903 թվականին ավարտել է Մոսկվայի Հայկական վարժարանը, 1906 թվականին` Մոսկվայի Լազարյան ինստիտուտը: 1912 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ է ստացել: Մյասնիկյանը հայտնի է, որպես հայ ամենաականավոր մարքսիստներից ու հրապարակախոսներից մեկը: Մարքսիզմ-լենինիզմի տեսության, հեղափոխական շարժման պատմության և հայ գրականության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է: Մյասնիկյանը բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին և այն «գորդյան հանգույց» է համարել, որի շուրջ բարդ կծիկի մեջ փաթաթվել են եվրոպական տերությունների շահերը: 1913 թվականի դեկտեմբերին «Հայկական հարց» խորագրով դասախոսություն է կարդացել Մոսկվայի Պոլիտեխնիկական թանգարանի դահլիճում: Ալեքսանդր Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանի գործիչներից առաջինն էր, ով անդրադարձավ արտասահմանում հայկական քաղաքական կուսակցությունների գործունեությանը: Նա մասնակցել է ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 4-5-ի նիստերին, որոնց ժամանակ ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ԽՍՀ կազմում ընդգրկելու մասին որոշումը. Մյասնիկյանն այդ որոշման դեմ է քվեարկել: Մյասնիկյանի անունն է կրում Դոնի Ռոստովի մի փողոց, ինչպես նաև Մինսկի կենտրոնի հրապարակներից մեկն ու դրան հարակից փողոցը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |