Լևոն Լաչիկյան. Երևանի նորակառույցները խեղդում են քաղաքը

Լևոն Լաչիկյան. Երևանի նորակառույցները խեղդում են քաղաքը

PanARMENIAN.Net - Նկարիչ, լրագրող Լևոն Լաչիկյանը կարծում է, որ մայրաքաղաքի նորակառույցները խեղդում են քաղաքը: «Մեր մայրաքաղաքի դեմքն ամբողջությամբ ջնջվում է սուպերմարկետների, դեղատների, գեղեցկության սրահների, ատամնաբուժարանների առատության պատճառով, որոնք բառացիորեն աճում են հին շենքերի տեղում: Հին կառույցների քանդումը մարդկանց մոտ ագրեսիա է ծնում և ազդում հոգեբանության վրա: Օրինակ, եթե քանդում են երևանյան բակ, դա ազդում է այդ բակի բնակիչների հոգեբանության վրա, որի արդյունքում փոխվում են նրանց փոխհարաբերությունները»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նկարիչը:

Նրա խոսքերով, Երևանը նկարչի տեսանկյունից անհետաքրքիր է դառնում: «Նորի կառուցումը չի ենթադրում հնի քանդում: Ես շատ կցանկանայի, որպեսզի մեր քաղաքի արտաքին տեսքի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ քաղաքապետարանը կազմակերպեր հանրային լսումներ, քանի որ քաղաքը պատկանում է ոչ թե քաղաքապետին, այլ Երևանի բնակիչներին»,- ասել է Լաչիկյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---