Աճում է Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների ու կենդանատեսակների թիվը

PanARMENIAN.Net - 2010 թվականի դեկտեմբերին Հայաստանում վերահրատարակվեց Կարմիր գիրքը, որը վերջին անգամ լույս էր տեսել 20 տարի առաջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը: «Կարմիր գրքի նոր խմբագրության մեջ ներառվել է ողնաշարավորների 153 և անողնաշարավորների 155 տեսակ՝ հին խմբագրության մեջ ներառված 99 տեսակի համեմատ: Բուսական աշխարհից Կարմիր գրքում ներառվել է 452 տեսակ՝ ավելի վաղ գրանցված 367 տեսակի փոխարեն և սնկերի 40 տեսակ, որոնք մինչ օրս չեն ներառվել Կարմիր գրքում»,-ասել է նա:

Ըստ փորձագետի, 143 կենդանատեսակ համարվել է անհետացման եզրին, իսկ 249-ը՝ անհետացման բարձր ռիսկի տակ: «Անկախության տարիներին մեր երկրի էկոհամակարգից ամբողջությամբ անհետացել է իշխանի 4 տեսակներից 2-ը»,-նշել է նա:

Դանիելյանն ընդգծել է, որ այսօր Կարմիր գրքում ընդգրկված բոլոր կենդանատեսակներն ու բուսատեսակները գնահատվել են Բնության միջազգային ինստիտուտի չափանիշներով:

2007թ. բյուջեից 31 մլն դրամ հատկացվեց Կարմիր գրքի նոր խմբագրության համար: Հայաստանի կարմիր գիրքը հրատարակվում է 500 տպաքանակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---