Հայ գիտնականը երկնաքարային խառնարան է հայտնաբերել Արարատ լեռան վրա 8 փետրվարի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Աստղաֆիզիկոսներ Վահագն Գուրզադյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Սվեր Աարսեթը (Քեմբրիջի համալսարան) Արարատ լեռան վրա երկնաքարային խառնարան են հայտնաբերել: Այդ բացահայտման մասին հոդվածը կհրապարակվի բրիտանական OBSERVATORY գիտական ամսագրի փետրվարյան համարում: Սակայն այդ լուրը արդեն հասցրել է տարածվել աշխարհով մեկ, քանի որ 2010թ. նոյեմբերին այն զետեղվել է Քորնելի համալսարանի կայքում: Խառնարանը գտնվում է 2.100 մետր բարձրության վրա, 39°47՛30՛՛ հյուսիսային եւ 44°14՛40՛՛ արեւելք կոորդինատներով: Ըստ նկարագրության, խառնարանն ունի մոտ 70 մետր տրամագիծ, մոտ 15 մետր խորություն: Գիտնականները գտնում են, որ խառնարանը կարող էր առաջանալ երկնաքարի հարվածից, սակայն կարող է նաև հրաբխաիյն բնույթ ունենալ: Գիտնականներում բացառում են խառնարանի սառցադաշտային ծագումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Վահագն Գուրզադյանը, այդ տարածքը փակ գոտի է համարվում, սակայն իշխանությունները մի կերպ թույլտվություն են տվել գիտնականներին: Գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը՝ խառնարանի բնույթը եւ տարիքը պարզելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |