Երևանի կենտրոնում վերամբարձ կռունկ է վայր ընկել – Ֆոտոռեպորտաժ 9 փետրվարի 2011 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին` ժամը 16.10-ին, Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 89 շենքի մոտ MLL Industries շինարարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննանոց վերամբարձ կռունկը վայր է ընկել: Պատահարի հետևանքով կռունկավարը` 1945 թ. ծնված Վոլոդյա Կարապետյանը, մահացել է, ևս մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա և հարվածել Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի երեսային հատվածին: Այս պահին փրկարարներն իրականացնում են շենքի թուլացած հատվածների` քարերի, ապակիների հեռացման աշխատանքներ: Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` 2010 թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել: Թեմայի վերաբերյալ ֆոտոռեպորտաժը` http://www.panarmenian.net/photo/5413 Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |