Հայ կանանց շրջանում հաճախակի են դարձել հղիության արհեստական ընդհատումները տնային պայմաններում

Հայ կանանց շրջանում հաճախակի են դարձել հղիության արհեստական ընդհատումները տնային պայմաններում

PanARMENIAN.Net - Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009-ին Հայաստանում գրանցվել է հղիության արհեստական ընդհատուման 10 149 դեպք: Ինչպես երևում է վիճակագրությունից, 1983-ի համեմատ 2000-ին աբորտների քանակը կրճատվել է երկու անգամ (1983-ին` 33 158 աբորտ, 2000-ին` 11 769):

Սակայն դժվար է հստակ անվանել Հայաստանում աբորտների թիվը, եթե չասել` անհնար է: Մասնագետների կարծիքով, խնդիրը նրանում է, որ հայ կանայք ավելի հաճախ են սկսել հղիությունն ընդհատել տնային պայմաններում: Ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-գինեկոլոգ Լուսինե Տիտիրյանը, հայ կանանց մոտ նկատվում է տնային պայմաններում դեղորայքային աբորտի միտում` առանց բժշկի հետ խորհրդակցելու: «Այսօր դեղատներում վաճառվում են դեղեր, որոնց օգնությամբ կարելի է ընդհատել հղիությունը, ինչը, սակայն, կարող է հանգեցնել անցանկալի և շատ վտանգավոր հետևանքների: Այդ դեղերը կարելի է օգտագործել միայն բժշկի դեղատոմսով»,- ասել է նա: Մասնագետին նաև անհանգստացնում է այն, որ վերջին տարիներին նկատվում է աբորտների աճ դեռահաս կանանց շարքում և առաջին հղիության ընդհատում:

Սակայն դեռահաս կանանց շարքում աբորտների պաշտոնական վիճակագրություն, ցավոք սրտի, չկա: Ինչպես նշել է Երևանի հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժանմունքի նախկին աշխատողը, գրեթե անհնար է որոշել 15-20 տ կանանց շարքում հղիության ընդհատման ստույգ թիվը, քանի որ այդ աբորտները հաճախ ուղղակի չեն գրանցվում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---