Հնդիկ դեսպանն առաջարկել է Երևանում ունենալ Հնդկաստանի փողոց11 փետրվարի 2011 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հանդիպման ընթացքում: Երկուստեք կարևորվել են զբոսաշրջության զարգացման, ներդրումային և առողջապահության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Աչալ Կումար Մալհոտրան պատրաստակամություն է հայտնել աջակցել և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնել: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, կարևորելով միջազգային փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին: Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հնդկաստանում բազմաթիվ հայկական փողոցներ կան, Աչալ Կումար Մալհոտրան առաջարկել է Երևանում նույնպես ունենալ Հնդկաստանի փողոց: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը կարձագանքի այս առաջարկին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |