Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը 2010թ. մարզերում 3 մլրդ դրամի 56 ծրագիր է իրականացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի «Սոցիալական ներդրումների» հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է ՀՍՆՀ 2011թ. գործունեության ծրագիրը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Նիստում ՀՍՆՀ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել է հիմնադրամի 2010թ. գործունեության հաշվետվությունը: Կիրակոսյանն իր խոսքում ընդգծել է, որ հիմնադրամի 2010թ. իրականացված ծրագրերն ընդգրկել էին Հայաստանի բոլոր մարզերը: Նա նշել է նաև, որ 2010 թվականին հիմնադրամը ՀՀ մարզերում 3 մլրդ դրամի 56 ծրագիր է իրականացրել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---