Մայր Աթոռում տեղի է ունեցել «Իմ գանձարանը» և «Մեր կյանքն Աստծո հետ է» գրքերի շնորհանդեսը

Մայր Աթոռում տեղի է ունեցել «Իմ գանձարանը» և «Մեր կյանքն Աստծո հետ է» գրքերի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկի և «Մեր կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորի շնորհանդեսը:

«Իմ գանձարանը» մանկական գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ներառում է սուրբգրային դրվագներ, հայոց պատմության նշանավոր դեպքերի և դեմքերի մասին պատումներ:

«Մեր կյանքն Աստծո հետ է» գիրքն ուսումնամեթոդական ձեռնարկ է, որը կիրառվում է կիրակնօրյա վարժարաններում, որպես դասագիրք, իսկ այլ կրթական հաստատություններում` որպես օժանդակ գրականություն: Դասագիրքը հրատարակվել է ըստ տարիքային խմբերի` 6, 7-10, 10, 12, 14 տարեկան մանուկների և պատանիների համար` առաջին և երկրորդ մասերով, համապատասխան ուսուցչի ձեռնարկներով, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---