Հայտարարվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» շենքի նախագծի վերամշակման խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթ16 փետրվարի 2011 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման համար տիպային նախագծի տեղակապման և վերամշակման հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթ: Ինչպես հաղորդում է ՀԱՄՀ մամլո ծառայությունը, տիպային նախագիծը մշակվել է IBA Molecular կազմակերպության կողմից, որը նաև արտադրել է կենտրոնում տեղադրվելիք ցիկլոտրոնը: Հայտերն ընդունվում են մինչև մարտի 21-ը: «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս է կազմում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերից մեկն է, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |