ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի` 2010թ. նոյեմբերին ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Նորարար» արտադրական կոոպերատիվի նախագահ Ա. Վարդանյանը կոոպերատիվի գործունեությունից առաջացած և փորձագետների` 2009թ. մարտի 11-ի թիվ 08-1431 եզրակացությամբ և դատավճռով հաստատված 11 847 905 հարկային պարտավորությունը չի կատարել:

Մասնավորապես` Ա. Վարդանյանը կոոպերատիվի անդամների կողմից հարկային պարտավորությունները կատարելու պարտականությունից ազատելու նպատակով, կոոպերատիվը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորելու միջոցով և հաշվի առնելով, որ վերջինիս հիմնադիրներն ու մասնակիցները պատասխանատվություն չեն կրի իրավահաջորդ կազմակերպության պարտավորությունների համար` 2009թ. հունիսի 25-ից մինչև հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում կազմել և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` Արաբկիրի տարածքային ստորաբաժանում է ներկայացրել արտադրական կոոպերատիվը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:

Այդ փաստաթղթերի հիման վրա 2009թ. հուլիսի 3-ին «Նորարար» արտադրական կոոպերատիվը վերակազմավորվել է «Նորարար» ՍՊ ընկերության: Այսպիսով` ՍՊ ընկերությունը հանդիսացել է կոոպերատիվի իրավահաջորդը, սակայն որևէ միջոց չի ունեցել պետության հանդեպ նշված հարկային պարտավորությունը կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 11 847 905 դրամի վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ 2-րդ մասի հատկանիշներով, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---