Հայաստանում աշխատում են տեսարժան վայրերի աուդիոշրջագայություններ ստեղծելու վրա17 փետրվարի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հուշարձանների հետ ծանոթանալու նախագիծը» (ԱՄԱՓ) աշխատում է Հայաստանի տեսարժան վայրերի աուդիոտուրեր ստեղծելու վրա: Ինչպես ասել է կազմակերպության տնօրեն Ռիչարդ Նայը, նախագծի փորձնական մասի շրջանակներում արդեն կազմվել են հնգալեզու աուդիոտուրեր, որոնք կարելի է լսել բջջային հեռախոսների օգնությամբ: Ինչպես ասել է կազմակերպության մամլո քարտուղար Քրիստինե Բեսալյանը, արդեն պատրաստ են Գառնիի, Գեղարդի, Ագարակի, Աղձքի և Երևանի մասին պատմող աուդիոտուրերը: «Աուդիոտուրին միանալու համար անհրաժեշտ է հավաքել միայն տեղեկատվական վահանակի վրա տեղադրված համարը»,- ասել է նա: Միաժամանակ, դեռ հայտնի չէ ծառայությունը շահագործման հանձնելու ստույգ ամսաթիվը: Կազմակերպությունը բանակցություններ է վարում շահագրգիռ կազմակերպությունների հետ: Ծառայություն կարող է տրամադրել Հայաստանի երեք օպերատորներից յուրաքանչյուրը: Ինչպես նշել է Բեսալյանը, նախատեսվում է, որ այդ ծառայությունը պետք է շահութաբեր նախագիծ դառնա և նվազեցնի ԱՄԱՓ կախվածությունը դոնորներից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |