ՀՀ սփյուռքի նախարարությունը նանսենյան անձնագիր ունեցողների բազա է կազմում18 փետրվարի 2011 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Փնտրվում են Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները Տվյալների բազայի ստեղծման նպատակով փնտրվում են Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները: ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ նման փաստաթղթերով անձինք կարող են ուղարկել համապատասխան տվյալներ (անձնագրերը կամ նրանց պատճեները, լուսանկարներ,փաստաթղթեր, նյութեր,որոնք կառնչվեն անձնագրերին, նրանց տերերին, գրքեր, հիշողություններ և այլն) նախարարության համապատասխան վարչություն: Հայտարարության հետ կապված բոլոր հարցերով կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն` հետևյալ հեռախոսահամարով +(374)58-56-01(117) կամ գրություն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով`allarmenian@mindiaspora.am Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |