Վթարվել է «Արզական-Երևան» մայր ջրատարը և վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել25 փետրվարի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձանց կողմից զգալի քանակությամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետևանքով վթարվել է «Արզական-Երևան» մայր ջրատարը և վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել: Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կառուցել 200 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, որի համար, հաշվի առնելով բարդ տեղանքը, կպահանջվի մոտ 2 ամիս, հաղորդում է «Երևան Ջուր» ՓԲԸ մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Երևան Ջուր» ընկերությունը հայցում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի և հարակից տարածքների սպառողների ներողամտությունը վթարի հետևանքով պատճառվող անհանգստության համար և հավաստիացնում, որ արվում է առավելագույնը մինչև խնդրի վերջնական կարգավորումը նրանց հնարավորինս բարվոք ջրամատակարարում ապահովելու նպատակով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |