ԵՊԼՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց28 փետրվարի 2011 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին` ժամը 16:20 «1in.am» կայքում տեղեկատվություն է հրապարակվել, ըստ որի Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) դասախոսներն ու լաբորանտները ուսանողներին հայտարարել են, թե իբրև մարտի 1-ին համալսարանում դասեր չեն լինելու: ԵՊԼՀ-ն պաշտոնապես հերքում է նշված հրապարակումը` դա համարելով սադրանք` միտված ԵՊԼՀ բարի համբավի արատավորմանը և ուսումնական գործընթացի խաթարմանը: ԵՊԼՀ-ում որևէ պաշտոնյա կամ աշխատակից նման հայտարարությամբ հանդես չի եկել, և նման հարց ընդհանրապես չի քննարկվել, հաղորդում է ԵՊԼՀ մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՊԼՀ-ն վաղը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին` նման ապատեղեկատվության հեղինակներին պարզելու և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: ԵՊԼՀ-ն զանգվածային լրատվության միջոցներին կոչ է անում զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |