ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացվող անտառմաքրման աշխատանքների ընթացքին

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացվող անտառմաքրման աշխատանքների ընթացքին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացվող անտառմաքրման աշխատանքների ընթացքին:

Փոխվարչապետին ներկայացվեց, որ գարնան հետ կակտիվանան մաքրման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 283, 3 հա տարածքի մաքրում` Նորատուսի, Սևանի, Մարտունու, Վարդենիկի ու Վարդենիսի հատվածներում: Տեղեկացվեց, որ 2010թ-ին մաքրվել է 174 հա, որից 167,3 հեկտարը` ամբողջությամբ, մնացած 6,7 հեկտարի մաքրման աշխատանքերն ընդգրկված են 2011թ. ծրագրում:

Փոխվարչապետը կարևորեց աշխատանքների ամբողջ ծավալով և նախատեսված ժամկետներում իրականացումը և հանձնարարեց գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---