ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնական միջոցառումների հետ կապված

ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնական միջոցառումների հետ կապված

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը նշել է, որ այս տարի ևս պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով»:

Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարկանի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին, հաղորդում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---