Տիգրան Սարգսյան. Կառավարության նպատակն ուսանողների առաջադիմությունը խրախուսելն է![]() 2 մարտի 2011 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 2-ին Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողների կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողությանը: Վարչապետը հավաստագրեր է հանձնել կրթաթոշակի արժանացած լավագույն ուսանողներին: Շնորհավորելով մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներին կրթաթոշակի արժանանալու առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է, որ կառավարության նպատակը համալսարաններում առաջադիմությունը խրախուսելն է: Իր ելույթում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժամանակակից հասարակությունում գիտելիքի դերի կարևորությանը. «Ուսանողների ձգտումները պետք է միտված լինեն դեպի ապագա: Կարևոր է իմանալ ձեր կարծիքը` ինչպիսին եք դուք պատկերացնում Հայաստանի ապագան 15, 20, 25 տարի հետո և ինչպիսի երկրում դուք պետք է ապրեք: Մենք պետք է կարևորենք առաջին հերթին գիտելիքը և գիտելիքահեն տնտեսությունը, գիտելիքահեն հասարակությունը: Իմ համոզմունքը հետևյալն է. ժամանակակից աշխարհն ինտելեկտի, գիտելիքի մրցակցության աշխարհ է, և օրեցօր այս գործոնի նշանակությունն ու դերակատարությունն ուժգնանում է: Համոզված եմ, որ դրան այլընտրանք չկա, և եթե մենք ուզում ենք կառուցել ժամանակակից հասարակություն, այն պետք է հիմնված լինի գիտելիքի վրա: Այդ տեսակետից մենք պարտավոր ենք կարևորել գիտելիք ունեցող մարդկանց, ովքեր իրենց նվիրում են սովորելուն, մեր հասարակությունը պետք է արժևորի այդպիսի մարդկանց»: Ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ. այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրվել է շուրջ 60 մլն դրամ: Ներկայացված շուրջ 800 հայտերից կրթաթոշակի են արժանացել առաջին կուրսում սովորող, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած շուրջ 600 ուսանողներ: Արդեն մեկնարկել է կրթաթոշակի արժանացած ուսանողների ուսման մեկ կիսամյակի համար հատկացված վարձավճարների` բուհերին փոխանցման գործընթացը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |