Հայաստանի պլաստիկ վերականգնողական և Էսթետիկ վիրաբույժների ասոցիացիան կազմակերպում է ոլորտի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով 3 մարտի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն պլաստիկ վիրաբուժության ասպարեզում թողարկվող արդյունաբերական արտադրանքի ցուցադրություններ Հայաստանի պլաստիկ վերականգնողական և Էսթետիկ վիրաբույժների ասոցիացիան (AAPRAS www.aapras.org) 2011 թ. հունիսի 28-30-ը կազմակերպում է ոլորտի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով: Այն անցկացվելու է Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների եվրոպական միության հովանավորության ներքո: Համաժողովին մասնակցելու են ինչպես սփյուռքի գործընկերները, այնպես էլ միջազգային փորձագետներ եւ դասախոսներ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից: Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն պլաստիկ վիրաբուժության ասպարեզում թողարկվող արդյունաբերական արտադրանքի ցուցադրություններ: Պլաստիկ վիրաբուժության համաշխարհային զարգացումները լայն հասարակայնությանը ներկայացնելու նպատակով համաժողովի շրջանակներում կազմակերպվելու է հանրային օր /Public day/ լրատվամիջոցների մասնակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |