Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը պատրաստում է Հայլուր լրատվականի նոր տարբերակ` «Հայլուր-Սփյուռք» 4 մարտի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նախարարության աշխատակիցները կլոր սեղան քննարկում ունեցան Հայաստանի Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչներ Աբրահամ Գասպարյանի եւ Լեւոն Սարդարյանի հետ, ովքեր հանդես եկան առաջարկությամբ եւ նախարարության աջակցության ակնկալիքով`հայկական սփյուռքի համար հատուկ նոր լրատվական ծրագիր` «Հայլուր-Սփյուռք» ստեղծելու համար, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ օրական մեկ անգամ`ունենալով նաեւ մեկ կրկնություն: «Հայլուր-Սփյուռք»-ը կոչված է ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապը: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ լինի, հետաքրքիր եւ ունենա բարձր ռեյտինգ: Ունենք թղթակիցներ աշխարհի տասը երկրներում, ինչը կհեշտացնի Սփյուռքի հետ կապը: Սակայն մենք ունենք նաեւ Ձեր նախարարության աջակցության կարիքը վիդիո եւ աուդիո մատերիալի, տեխնիկայի ձեռք բերելու, ինչպես նաեւ ինֆորմացիոն դաշտում նախարարության տվյալների հասանելիության հարցում, քանի որ նախարարությունը մեր լոկոմոտիվն է: Առանց Սփյուռքի նախարարության Հայլուր-Սփյուռքը դժվար կաշխատի»,- դիմելով ՀՀ սփյուռքի նախարարին` ասաց Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչ Աբրահամ Գասպարյանը: Նրա խոսքով, լրատվական ծրագրի առաջին թողարկումը կկայանա մարտի 14-ին, որի տեւողությունը կլինի երեսուն րոպե: Նախարարը, իր հերթին ողջունելով ծրագիրը, ասաց. «Մեր խնդիրը եւ նպատակը Ձեզ ամեն ինչով աջակցելն է , որովհետեւ առաջին հերթին ծրագիրը պետական քաղաքականությունը Սփյուռք հասցնելու միջոց է, բացի այդ Հայաստան-Սփյուռք կապը ամրապնդելու լավ գործիք»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |