Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը պատրաստում է Հայլուր լրատվականի նոր տարբերակ` «Հայլուր-Սփյուռք» 4 մարտի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նախարարության աշխատակիցները կլոր սեղան քննարկում ունեցան Հայաստանի Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչներ Աբրահամ Գասպարյանի եւ Լեւոն Սարդարյանի հետ, ովքեր հանդես եկան առաջարկությամբ եւ նախարարության աջակցության ակնկալիքով`հայկական սփյուռքի համար հատուկ նոր լրատվական ծրագիր` «Հայլուր-Սփյուռք» ստեղծելու համար, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ օրական մեկ անգամ`ունենալով նաեւ մեկ կրկնություն: «Հայլուր-Սփյուռք»-ը կոչված է ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապը: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ լինի, հետաքրքիր եւ ունենա բարձր ռեյտինգ: Ունենք թղթակիցներ աշխարհի տասը երկրներում, ինչը կհեշտացնի Սփյուռքի հետ կապը: Սակայն մենք ունենք նաեւ Ձեր նախարարության աջակցության կարիքը վիդիո եւ աուդիո մատերիալի, տեխնիկայի ձեռք բերելու, ինչպես նաեւ ինֆորմացիոն դաշտում նախարարության տվյալների հասանելիության հարցում, քանի որ նախարարությունը մեր լոկոմոտիվն է: Առանց Սփյուռքի նախարարության Հայլուր-Սփյուռքը դժվար կաշխատի»,- դիմելով ՀՀ սփյուռքի նախարարին` ասաց Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչ Աբրահամ Գասպարյանը: Նրա խոսքով, լրատվական ծրագրի առաջին թողարկումը կկայանա մարտի 14-ին, որի տեւողությունը կլինի երեսուն րոպե: Նախարարը, իր հերթին ողջունելով ծրագիրը, ասաց. «Մեր խնդիրը եւ նպատակը Ձեզ ամեն ինչով աջակցելն է , որովհետեւ առաջին հերթին ծրագիրը պետական քաղաքականությունը Սփյուռք հասցնելու միջոց է, բացի այդ Հայաստան-Սփյուռք կապը ամրապնդելու լավ գործիք»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |