Կարինե Նալչաջյան. Սոցիալական ցանցերով չափից դուրս տարվելը դեռահասներին դարձնում է սոցիալական հաշմանդամներ

Կարինե Նալչաջյան. Սոցիալական ցանցերով չափից դուրս տարվելը դեռահասներին դարձնում է սոցիալական հաշմանդամներ

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերով չափից դուրս տարվելը դեռահասներին դարձնում է սոցիալական հաշմանդամներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքերով, սոցցանցերի միջոցով մարդկանց հետ շփումը ոչ միայն թույլ չի տալիս դեռահասներին լիովին բացահայտել սեփական անձը, այլ նաև թույլ է տալիս ներկայացնել իրենց այլ լույսի ներքո: Միաժամանակ, նա նշել է, որ դա թույլ է տալիս որոշակի հաղթանակների հասնել, ազատ արտահայտել սեփական կարծիքը և ինչ-որ առումով հասնել «ձևական ինքնահաստատման»: «Դա օգնում է նրանց խուսափել կենսական խնդիրներից»,- ասել է նա: Միաժամանակ, հայ փորձագետն ասել է, որ համակարգիչներով տարվելը լուրջ խնդիրների պատճառ է դառնում ծնողների և երեխաների միջև: Սակայն, նրա կարծիքով, համակարգչի օգտագործումն ունի իր դրական կողմերը:Նրա խոսքերով, շատ համակարգչային խաղեր լավ են ազդում երեխաների զարգացման վրա՝ նրանց մտածողությունն ավելի ճկուն և տրամաբանական դարձնելով:

Իր հերթին, նյարդաբան Շուշան Ասատրյանը նշել է, որ այսօր ինտերնետի միջոցով երեխաները ստանում են այնպիսի տեղեկատվություն, որը չի համապատասխանում նրանց տարիքին: Նրա խոսքերով, դա այն բանի պատճառ է հանդիսանում , որ 12-15 տ երեխաների մոտ նկատվում է 20-22 տ մարդու մտածողություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---