Հայ կանայք չգիտեն իրենց իրավունքների մասին, հայտարարում են մասնագետները 8 մարտի 2011 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Տաթևիկ Սմբատյանը: Ըստ նրա, պատճառը կարող է լինել այսպես կոչված «ընտանիքի ավանդական մոդելը», որի համաձայն կինը միշտ պետք է ենթարկվի: «Շատ կանայք չեն գիտակցում, որ ունեն նույն իրավունքները, ինչ տղամարդիկ, որ նրանք իրավահավասար են և կարող են ակտիվ դերակատարություն ունենալ երկրի հասարակական ու քաղաքական կյանքում»,-ասել է Սմբատյանը: Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանի մարզերում կանանց իրավունքների պաշտպանության մակարդակը բավականին ցածր է մայրաքաղաքի համեմատ: Սմբատյանը ափսոսանքով նշել է, որ հայ կանայք շարունակում են ընտանեկան բռնության ենթարկվել: Ըստ նրա, միայն մեկ ամսում այդ հարցով կենտրոն է դիմել 20-25 կին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |