Մամոգրաֆիայի կենտրոնի ղեկավարը կոչ է անում հայ կանանց հետազոտվել գոնե տարին մեկ անգամ

Մամոգրաֆիայի կենտրոնի ղեկավարը կոչ է անում հայ կանանց հետազոտվել գոնե տարին մեկ անգամ

PanARMENIAN.Net - 13 տարում Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում (Մամոգրաֆիայի կենտրոն) հետազոտվել են մոտ 220 000 կանայք: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ նրա, կենտրոնի այցելուների 30 տոկոսը գալիս է պրոֆիլակտիկ հետազոտման համար: «Շատ կանայք մտածում են, որ չեն կարող հիվանդանալ կրծքի քաղցկեղով, սակայն, դա այն հիվանդությունն է, որը ոչ մի բանի հետ հաշվի չի նստում»,-ասել է Հակոբյանը:

Նա կոչ է արել հայ կանանց հետազոտվել գոնե տարին մեկ անգամ: «Կանայք պետք է տարվա մեջ գոնե մեկ օրը նվիրեն իրենց առողջությանը»,-ասել է Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այն կանանց համար, ովքեր չեն կարող վճարել հետազոտման համար, այն անվճար է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---