Երևանում տեղի կունենա «Մեր առաջին տարրը» գրքի շնորհանդեսը 8 մարտի 2011 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Երևանի «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա «Մեր առաջին տարրը» գրքի շնորհանդեսը: Գիրքը ջրի թեմային նվիրված յուրօրինակ լուսանկարների և բանաստեղծությունների հավաքածու է: Աշխատանքների հեղինակները մեր տարածաշրջանի լուսանկարիչներ և պոետներ են: Շնորհանդեսի կազմակերպիչն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Հյուրերի թվում կլինեն գրողներ, լուսանկարիչներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |