Երևանում կայացավ «Ֆեմինիզմը մայրիշխանություն չէ» ակցիան 8 մարտի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին «Կանանց ռեսուրս» կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Ֆեմինիզմը մայրիշխանություն չէ» ակցիան: Միջոցառման նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել «ֆեմինիզմ» հասկացությանը: Ակցիայի մասնակիցները երթ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով, որի ընթացքում անցորդներին փուչիկներ և ֆեմինիզմի մասին պատմող թռուցիկներ էին բաժանում: Ֆեմինիզմը հասարակական-քաղաքական շարժում է, որի նպատակը կանանց քաղաքացիական լիարժեք իրավունքների տրամադրումն է: Լայն իմաստով դա ձգտում է դեպի կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը հասարակության բոլոր ոլորտներում, նեղ իմաստով` կանանց շարժում, որի նպատակը կանանց խտրականության վերացումն է և տղամարդկանց հետ նրանց իրավունքների հավասարեցումը: Մայրիշխանությունը հասարակության այնպիսի ձև է, որում առաջատար դերը պատկանում է կանանց, հատկապես այդ հասարակության ընտանիքի մայրերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |