Բրիտանացի մասնագետ Սառա Ռոսը հայ կինեմատոգրաֆիստներին կպատմի վավերագրական ֆիլմերի` որպես քարոզչության միջոցի դերի մասին

PanARMENIAN.Net - Կապերի, հեռարձակման և միջոցառումների կազմակերպման բրիտանացի մասնագետ Սառա Ռոսը, որը Երևանում է գտնվում որպես Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ հյուր, մարտի 10-ին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում խորհրդաժողով կանցկացնի հայ կինեմատոգրաֆիստների համար:

Միջոցառման ժամանակ կինեմատոգրաֆիստները կքննարկեն հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ միջև համագործակցության նոր մոդելները: Կներկայացվեն վավերագրական ֆիլմերի` որպես քարոզչության լավագույն միջոցի թեմատիկ հետազոտություններ: Խորհրդաժողովը կազմակերպվել է «Կինո և հասարակություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Բրիտանական դեսպանատան և «Բրիտանական ավիաուղիներ» (BMI) ավիաընկերության աջակցությամբ:

Սառա Ռոսն աշխատել է Channel 4, BBC, Amnesty International և Channel 4 BRITDoc Foundation ընկերություններում: Amnesty International-ում աշխատելու տարիներին նա այդ ընկերության կողմից կազմակերպվող ԶԼՄ-ների համար ամենամյա մրցանակաբաշխության պրոդյուսերն էր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---