Արմեն Գևորգյանը Տավուշի մարզում ծանոթացել է ոռոգման համակարգի վերականգնման ընթացքին![]() 9 մարտի 2011 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Տավուշի մարզում ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի (ՀՄՀ-Հայաստան) ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին: Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղուլարյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Նոյեմբերյանի և Աչաջուրի պոմպակայանների, Դեբեդի պատվարի (որն ապահովում է Նոյեմբերյանի պոմպակայանի ջրառը) վերակառուցման շինհրապարակներ: Փոխվարչապետին ներկայացվեց, որ շինարարական աշխատանքների իրականացման համար պատվարի 2/3-ն արդեն ջրազրկվել է: Ակնկալվում է, որ մինչ գարնանային վարարումներն աշխատանքները կավարտվեն, իսկ պատվարի մյուս հատվածի վերակառուցումը կիրականացվի արդեն ամռանը, երբ ջրի մակարդակը կնվազի: Աչաջուրի պոմպակայանում շինարարական աշխատանքներն ավարտվել են, վերազինումը ևս հիմնականում կատարված է: Որոշակի մալուխային աշխատանքներից հետո այն պատրաստ կլինի շահագործման: Նոյեմբերյանի պոմպակայանի աշխատանքների հիմնական մասը` մոտ 75 տոկոսը, արդեն կատարված է, զուգահեռ իրականացվում է վերազինումը: Պատասխանատուները վստահեցրին, որ այն պատրաստ կլինի մինչ ոռոգման նոր շրջանի սկիզբը: Այնուհետև Տավուշի մարզպետարանում Ա. Գևորգյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև մարզի ՋՕԸ-երի, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր: Անդրադարձ եղավ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքին, որն իրականացվում է մարզի յոթ համայնքում: Տեղեկացվեց, որ նախագծերն արդեն պատրաստ են, և ջրանցքների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մարտի 15 -ին: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |