Արման Կիրակոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության գծով ներկայացուցիչներին10 մարտի 2011 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության ռազմավարության եւ կարողությունների կառուցման բաժնի տնօրեն Դեյվիդ Աչոարենային եւ կրթական ծրագրերի պատասխանատու Մեգումի Վատանաբեին: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Կիրակոսյանը կարեւորեց նշված ծրագիրը, որի իրականացման համար որպես պիլոտային երկրներից մեկը ընտրվել է Հայաստանը: Կողմերն արժեւորեցին ծրագրի շրջանակներում մշակվող կարողությունների կարիքների գնահատման մեթոդաբանությունը, որը նպատակաուղղված է լինելու կրթական ծրագրավորման եւ կառավարման ոլորտում ազգային ինստիտուցիոնալ եւ կազմակերպչական կարողությունների գնահատման աջակցմանը, ասվում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի եւ ազգային հանձնաժողովների միջեւ համագործակցության խնդրին` շեշտելով վերջիններիս կարեւորությունը կազմակերպության նպատակներին հասնելու գործում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |