Տուլայում Հայաստանի քաղաքացուն սպանել են վերանորոգման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացու սպանությունը Տուլայում բացահայտված է «թարմ հետքերով»: 47-ամյա տղամարդու մարմինը հրացանից ստացված վնասվածքով հայտնաբերվել է Կոսայա Գոռայի Պուշկինի փողոցի տներից մեկում: Հաջորդ օրը հանցանք գործելու կասկածով բերման է ենթարկվել նախկինում բազմիցս դատված Կոսայա Գոռայի 53-ամյա բնակիչը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Հետաքննության վարկածի համաձայն, հանցագործը, ջղայնանալով մեկ հարկ ներքև գտնվող բնակարանից լսվող աղմուկից, իջել է այնտեղ և իր մոտ ապօրինաբար պահվող հրացանից արձակած կրակով սպանել է վերանորոգումն իրականացնող բանվորին: Այժմ որոշվում է կասկածյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---