Դատապարտյալների կողմից բարձրացված հարցերը արդարադատության նախարարի ուշադրության կենտրոնում են11 մարտի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Արձագանքելով «Վարդաշեն» քրեկատարողական հիմանարկում պահվող դատապարտյալների բարձրացրած հարցերի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունը և մասնավորապես նախարար Հրայր Թովմասյանը քաջատեղյակ է նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կողմից նախարարին հասցեագրված դիմումում բարձրացված հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են, ներկայում նախարարությունում ուսումնասիրվում է նաև պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցը: Դատապարտյալների կողմից բարձրացված մյուս հարցերի առնչությամբ հարկ է նշել, որ պատժի կրման «բաց տեսակի» հետ կապված հարցերը կարգավորված են քրեակատարողական օրենսգրքով և այդ կարգավորումներից հստակ երևում է, որ պատժի կրման այդ տեսակին անցնելու համար գոյություն ունեն հատուկ սահմանված կանոններ: Նույն օերնսգրքով ամրագրված է նաև դատապարտյալների կարճատև մեկնումների իրավունքը, որը տրամադրվում է բացառիկ հանգամանքներում, օրինակ` հարազատի մահը, սակայն սա ևս ունի առանձնահատկություն, որը կապված է դատապարտյալի գործած հանցավոր արարքի տեսակի, ազատազրկման ընթացքում նրա դսևորած վարքագծի հետ: Քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող պայմաններն, ինչից իրավացիորեն դժգոհում են դատապարտյալները, մեծամասամբ պայմանավորված է այդ հիմնարկների գերբեռնվածությամբ, շենքային ոչ բավարար և այլ օբյեկտիվ պայմաններով: Ուստի հստակ քայլեր են մշակվում և ձեռնարկվում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, ասվում է ասվում է ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |