Հաղթանակ զբոսայգու վերակառուցման ծրագիրը ներկայացվեց Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում մարտի 12-ին կայացել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Միջազգային տնտեսական զարգացման միտումների շուրջ մտքեր փոխանակելուց հետո խորհրդի անդամները քննարկել են հիմնադրամի 2010թ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև կազմակերպության 2011թ. գործունեության ռազմավարությունը, բյուջեն և գործողությունների ծրագիրը: Հիմնադրամի ընթացիկ տարվա նախագծերի համատեքստում նիստի մասնակիցներն անդրադարձել են զբոսաշրջության և միջուկային բժշկության ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարներին: Քննարկվել ու հստակեցվել է հիմնադրամի` 2011թ. մեկնարկելիք բարձրագույն կրթության ծրագրի հայեցակարգը:

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացվել Հաղթանակ զբոսայգու վերակառուցման ծրագիրը, արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---