Հայաստանում կիրառվում են շենքերի սեյսմակայունության շատ կոշտ չափանիշներ15 մարտի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կիրառվում են շենքերի սեյսմակայունության ամենակոշտ չափանիշները, որոնք ընդունվել են 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԻՆ Սեյսմակայուն շինությունների կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը: Նա նշել է, որ Հայաստանում ընդունվել են բազմահարկ շենքերի սահմանափակումներ, և օրինակ, բնակելի քարե տները չպետք է գերազանցեն 4 հարկը, մանկապարտեզները և դպրոցները` 2 հարկը, իսկ բազմահարկ շենքերը` 16 հարկը: Միաժամանակ, Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը հայտարարել է, որ ազգային սեյսմիկ ծառայության լիազորություններն անբավարար են և հարկավոր է հասնել դրանց ընդլայնման` քաղաքաշինության ոլորտում սեյսմակայունության չափանիշների հարցում հսկողության համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |