Մթնոլորտային օդի պահպանության համար Հայաստանում առաջարկում են արգելել դաշտերի հրկիզումը17 մարտի 2011 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի են ունեցել քննարկումներ ՀՀ «Մթնոլորտային օրենքի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի շուրջ: Ինչպես հաղորդել է «Խազեր» ՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը, որը նաև գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հեղինակն է, օրինագիծն արդեն ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն և դրվել քննարկման երկրի խորհրդարանում: Անդրադառնալով նրան, թե ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում նոր օրենքով, Գաբրիելյանը նշել է, որ կազմակերպությունն առաջարկել է հետևյալը. «Անհրաժեշտ է արգելել դաշտերի այրումը: Դա մեծ վնաս է հասցնում անտառներին, քանի որ հրդեհները հաճախ տարածվում են և հասնում անտառներին: Օրինակ, անցյալ տարի Հայաստանի տարածքում այրվել է ավելի քան 1000 հա անտառ»,- ասել է նա և հավելել, որ դա նաև աղտոտել է օդը: Բացի դրանից, Արամ Գաբրելյանը նշել է, որ դա նաև վնաս է հասցնում հողին` նվազեցնելով նրա բերքատվությունը: Միաժամանակ, նա նշել է, որ այս օրենքում փոփոխություններ կատարելու պատճառներից մեկն այն է, որ Հայաստան-ԵՄ ասոցիատիվ համաձայնագրի կնքման համար երկրի օրենքները պետք է մոտ լինեն եվրոպական օրենսդրությանը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքն ընդունվել է 1994-ի նոյեմբերի 1-ին: Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի կենսական կարևորագույն տարրերից է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |