Շուրջ 50 երիտասարդներ մասնակցել են «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցին17 մարտի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. փետրվարի 18-ից մարտի 18-ը շուրջ 50 երիտասարդներ մասնակցեցին «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցին, որը կազմակերպվել էր «Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից (նախագահ՝ պ.գ.թ. Թամարա Վարդանյան, փոխնախագահ՝ պ.գ.թ. Սուրեն Մանուկյան)`ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Դասընթացը վերնագրված էր «Հայկական քաղաքակրթություն. անցյալը, ներկան ու հեռանկարները» և ներառում էր հումանիտար ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ դասախոսություններ Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, Հայոց ռազմարվեստի, հայ մշակույթի և հայոց ազգային ինքնության մասը կազմող այլ կարևորագույն բնութագրիչների մասին։ Մարտի 18-ին տեղի կունենա «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցի վկայականների հանձման և փակման հանդիսավոր արարողությունը, հայտնում է դպրոցի մամլո ծառայությունը: «ԱՐՏԱԳԵՐՍ» միջառարկայական (միջդիսցիպլինար) երեկոյան դպրոցների շարքը մեկնարկել է 2009թ.-ից և կոչված է համակողմանի քննության առնելու հայկական ինքնության հիմքերին ուղղված մարտահրավերներին համարժեք դիմակայելու ներկայիս հրամայականը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |