Մերուժան Տեր-Գուլանյանն ու Նարա Շլեպչյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը` վեց տարի), հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2011թ. փետրվարի 21-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, քննելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 11 դիմումը, որոշում է կայացրել մրցույթի հաղթողների վերաբերյալ: Մրցութային հանձնաժողովը որոշել է հաղթող ճանաչել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին` հիմք ընդունելով լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում այդ թեկնածուների երկարամյա աշխատանքային փորձը, ինչպես նաև լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---