Գարեգին Երկրորդն ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին

Գարեգին Երկրորդն ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի միջև ձևավորված համագործակցությանը, ինչպես նաև համաժողովի ներդրած ջանքերին ի նպաստ Հայաստանի տնտեսական առաջընթացի և մրցակցային օրենսդրության բարելավման:

Այս առիթով Նորին Սրբությունը, ի դեմս ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի, իր գնահատանքը հայտնեց միջազգային այն բոլոր կազմակերպություններին և ծրագրերին, որոնք զորակցում են Հայաստանի Հանրապետությանըª երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց նաև քրիստոնեական հավատի կարևոր դերակատարությունը հայոց կյանքում` վստահություն հայտնելով, որ մեր ժողովուրդն իրեն հատուկ խորը հավատքով, խոհեմությամբ, աշխատասիրության ու լավատեսության ոգով կհաղթահարի կյանքի բոլոր դժվարությունները:

Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն այցելեց նաև Մայր Աթոռի թանգարան, ծանոթացավ Հայ Եկեղեցու հոգևոր-եկեղեցական արժեքներին, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---