Սուրբ Էջմիածնում կայացել է Եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության Կենտրոնական գրասենյակի ժողովը

Սուրբ Էջմիածնում կայացել է Եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության Կենտրոնական գրասենյակի ժողովը

PanARMENIAN.Net - Մարտի 17-19-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության Կենտրոնական գրասենյակի անդամների ժողովը` նախագահությամբ կազմակերպության պատասխանատու, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Եռօրյա ժողովի նպատակն էր նախապատրաստել կազմակերպության երկրորդ պատգամավորական ժողովը, որ գումարվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 7-10-ը:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը, առաջին օրը ժողովականները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության կանոնադրության նախագծին, առաջիկա պատգամավորական ժողովի օրակարգին, պատվիրակների և Կենտրոնական Խորհրդի ընտրության կարգին, Պատգամավորական ժողովի պատվիրակների մասնակցությանը: Որոշվեց պատգամավորական ժողովի ավարտին կազմակերպել ուխտագնացություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր:

Ժողովին ներկայացվեց նաև երիտասարդաց կազմակերպության Կենտրոնական գրասենյակի գործունեության հաշվետվությունը: Քննարկումների արդյունքում ընդունվեց երկամյա մի պլան: Իբրև գործունեության ուղենիշ այն կներկայացվի պատգամավորական ժողովի, ապա և Ամենայն Հայոց կաթողիկոսի վերջնական հաստատմանը: Որդեգրվեց կազմակերպության գործունեության համազգային և միջթեմական ուղղությունների փաստաթուղթը: Կազմակերպության գործունեության արդյունավետ լուսաբանման համար կարևոր նկատվեց նաև համացանցային պաշտոնական կայքէջի հիմնումը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---